ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 30, 24News
Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մասնագետների կողմից 2020 թ. հուլիսի 30-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ դիտանցման համեմատ, արձանագրվել է 4 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն` 3 գնանկում և 1 գնաճ:
Մասնավորապես միջին գնաճ արձանագրվել է վարունգ 1կգ՝ 17 դրամ (8.5%) ապրանքատեսակի համար:
Միջին գնանկում արձանագրվել է լոլիկ 1կգ՝ 50 դրամ (14,3%), հավի ձու 1հատ՝ 8 դրամ (13,6%) և շաքարավազ 1կգ՝ 2 դրամ (0,7%) ապրանքատեսակների համար:
Գնային փոփոխություններ արձանագրած ապրանքային շուկաներում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտ առկա է «Հավի ձու» ապրանքային շուկայում:
--00—ԼՄ