ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News
Իրանի և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը 2024 թվականի մարտի 21-ից մինչև դեկտեմբերի վերջը կազմել է 2,704 մլրդ դոլար: Իրանի մաքսային ծառայության ղեկավար Ֆարուդ Ասգարին IRNA-ին տված հարցազրույցում մանրամասն հաշվետվություն է ներկայացրել ԵԱՏՄ անդամ պետությունների հետ երկրի արտաքին տնտեսական ակտիվության մասին:
Նա նշել է, որ այդ երկրներ Իրանի արտահանման ծավալը կազմել է մոտ 1 միլիարդ 494 միլիոն 839 հազար դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 20.79 տոկոս աճ է գրանցել: Ըստ Ասգարիի՝ նշված ժամանակահատվածում արտահանվող ապրանքների քաշը կազմել է 3 միլիարդ 857 միլիոն կիլոգրամ, ինչը նույնպես արտացոլում է նախորդ տարվա համեմատ 21.69% աճ: Մաքսայինի ղեկավարը նշել է, որ Իրանի արտահանման ամենամեծ մասնաբաժինը բաժին է ընկել Ռուսաստանի Դաշնությանը, Հայաստանին և Ղազախստանին:
--00—ՍՊ