ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 2, 24News
ԱԱՏՄ-ն ուժեղացված վերահսկողական աշխատանքներ է անցկացրել Ծաղկաձորում։ Այս մասին հայտնում են ԱԱՏՄ-ից: Այստեղ մի շարք խոշոր հյուրանոցներում էական խախտումներ են արձանագրվել։
Ամենամտահոգիչ խախտումներն առնչվում են ախտահանման աշխատանքներին․ դրանց իրականացումն ու գրանցումը գրանցամատյաններում կատարվում են զգալի թերություններով։ Հաճախ չեն պահպանվում փակվող աղբամանների, աշխատողների ջերմաչափման ու դրա գրանցամատյանի վարման, լողավազաններում անվտանգության ապահովման և այլ նորմեր։
--00--ԱԹ