ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 3, 24News
Հանրակրթական դպրոցի պատմության ծրագրի նախագծի հեղինակ Լիլիթ Մկրտչյանը ժխտում է պնդումները, թե ինքը սերտ կապեր ունի Թուրքիայի հետ։
24News-ի հետ զրույցում Մկրտչյանը նշել է, որ «Կոնֆլիկտների հաղթահարման կենտրոնի» կողմից որպես անկախ փորձագետ մասնակցել է ծրագրի, որում ներգրավված են եղել նաև թուրքեր, որոնք ընդունում են Հայոց ցեղասպանության փաստը։
Զուգահեռաբար իրենց անհանգստությունն են շարունակում հայտնել ոլորտի մասնագետները։ Նրանք ընդգծում են, որ նախագծի 7 հեղինակներից միայն 2-ն են պատմաբան, ապա ավելացնում՝ եվրոպական լեզուների մասնագետներն իրենց իրավունք են վերապահել հայոց պատմությունն ու Թուրքիայի պատմությունը քննարկել և քննադատել։
Մանրամասները՝ տեսանյութում։
Սոնա Գևորգյան
--0--ԿԿ