ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում նախօրեին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված ազգությամբ հայերի թիվը հասել է 11-ի, կան հարյուրավոր վիրավորներ։ Այս մասին տեղեկություն 24News-ին փոխանցեց Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Լիբանանի վարիչ մարմնի ատենապետ, խորհրդարանի նախկին պատգամավոր Սեպուհ Կալպակյանը։
«Այս տեղեկություններն էլ նախնական են, այժմ հայտնի է 11 հայ զոհերի մասին, կան հարյուրավոր վիրավորներ կան», - նշեց նա։
Սեպուհ Կալպակյանի հետ ամբողջական հարցազրույցը մեր կայքում հասանելի կլինի երեկոյան։
Օգոստոսի 4-ի երեկոյան հզոր պայթյուն է եղել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։ Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը հայտնել է, որ պայթյունի պատճառ է դարձել 2,750 տոննա ամոնիումի նիտրատի ոչ պատշաճ պահեստավորումը: Լիբանանի նախագահն Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ էր հրավիրել։ Արտակարգ դրություն է սահմանվել։ Երկրում օգոստոսի 5-ը սգո օր է հայտարարվել։ Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը գերազանցել է 100-ը, վնասվել է ավելի քան 4 հազար մարդ:
--00—ՄՀ