ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News
Ցավակցության և զորակցության ուղերձ եմ հղել Բեյրութի քաղաքապետ Ջամալ Իտանիին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
«Իմ և երևանցիների անունից հայտնել եմ խորին ցավակցություններս Բեյրութում տեղի ունեցած աղետալի պայթյունի կապակցությամբ: Ցավում ենք կատարվածի համար եւ բեյրութցիների հետ միասին սգում բազմաթիվ մարդկային կորուստները:
Վստահ ենք, որ Երեւանի քույր քաղաք Բեյրութը կհաղթահարի այս արհավիրքը և դուրս կգա փորձությունից ավելի ուժեղ և ամուր»:
--0--ԱՀ