Ժողովրդին արհավիրքի են պատրաստում, թե հացի փոխարեն բրինձ կերեք, գազի փոխարեն քարածուխ վառեք

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Փաշինյանի համար անվտանգության թիվ մեկ խնդիրը ստամոքսն է, անհեթեթ կոնցեպտ է առաջ տանում՝ այստեղ հաց, այստեղ կաց, բանակը տասներորդական նշանակություն ունի իր համար։ ԱԽ քարտուղարը փոխանակ մտածի երկրի անվտանգության մասին, ասում է՝ կարող ենք հացի փոխարեն բրինձ ուտել։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց հասարակական-քաղաքական գործիչ Կարեն Կարապետյանը։ 

«Ժողովրդին ասում են՝ պատրաստ եղեք արհավիրքի, վաղը կարող եք առանց հաց ու գազ մնալ, մենք ի զորու չենք անվտանգություն ապահովել։ Ժողովուրդը պահանջ չի դրել սովի մատնվելու, առանց լույս մնալու, ամեն գնով ՌԴ-ից ազատվելու համար, պետք է հասկանալ, որ Արևմուտքը գրկաբաց չի դիմավորելու մեզ, եթե ՌԴ-ից թեքվենք դեպի Արևմուտք»,- ընդգծեց բանախոսը։ 

Կարապետյանի կարծիքով, ԵՄ-ին անդամագրվելը Հայաստանի կողմից ուշացած քայլ է, դա այլևս չունի այն աշխարհաքաղաքական ազդեցությունը, ինչպես մինչ հիմա․ «Ինչո՞ւ ենք խելակորույս նետվում ԵՄ, որն առաջվա ազդեցությունը չունի և հայտնի չէ, թե ինչ կլինի, չի բացառվում` փլատակների տակ հայտնվենք»։ 

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում։


 

--00—ԱՊ