ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News
Բելառուսի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է կայացած նախագահական ընտրությունների նախնական արդյունքները: Ըստ այդմ՝ Մինսկում Ալեքսանդր Լուկաշենկոյի օգտին է քվեարկել ընտրողների 64,49 տոկոսը, Սվետլանա Տիխանովսկայայի օգտին՝ 14,92 տոկոսը:
Լուկաշենկոն ընտրողների ամենամեծ աջակցությունը՝ 88,06 տոկոս, ստացել է Մոգիլևյան շրջանում: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լուկաշենկոն ստացել է քվեների 80,08 տոկոսը, Տիխանովսկայան՝ 10,09 տոկոսը:
--00--ԱԹ