ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News
Բելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան հայտարարել է ազգային առաջնորդ դառնալու իր պատրաստակամության մասին, որպեսզի երկիրը «խաղաղվի և մտնի նորմալ հունի մեջ»։
Այս փուլում անհրաժեշտ է ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին և ամենակարճ ժամկետներում պատրաստել օրենսդրական հիմքերը նախագահական նոր ընտրությունների անցկացման համար։ Նա նոր տեսաուղերձ է հրապարակել յութուբյան իր ալիքում։
«Ես պատրանքներ չեմ ունեցել և չունեմ, ես երբեք չեմ ուզել քաղաքական գործիչ դառնալ։ Բայց ճակատագիրն այնպես դասավորվեց, որ ես գտնվում եմ դիմակայության առաջին գծում»,- հայտնել է նա, հավելելով, որ հիանում է ցուցարարների քաջությամբ ու կազմակերպվածությամբ։
Տեսաուղերձում Տիխանովսկայան ասել է, որ «կընդունի» իշխանության զղջացող կողմնակիցներին։
Օգոստոսի 11-ին Տիխանովսկայան լքել է Բելառուսն ու մեկնել Լիտվա։ Նա խոստովանել է, որ ընտրության առաջ է կանգնած եղել, և հիշեցրել է իր երեխաների մասին։
--00—ՄՀ