ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News
Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան հայտարարել է, որ չի ներկայանում իբրև երկրի ապագա նախագահ:
«Ես չեմ խնդրում ինձ ընկալել իբրև Բելառուսի ապագա նախագահ, քանի որ ինքս այդ դիրքերից հանդես չեմ գալիս: Իմ նախընտրական ծրագիրը երեք կետից էր բաղկացած, որոնցից հիմնականը նոր ընտրությունների անցկացումն էր՝ արդար, բաց և թափանցիկ ընտրությունների: Եվ հենց այդ ժամանակ էլ կընտրվի նոր նախագահը»,- ասել է նա:
Տիխանովսկայան նկատել է՝ ապագա նախագահը կլինի ուժեղ առաջնորդ:
--00--ԱԹ