ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News
Լիտվայի Սեյմը որոշում է կայացրել, որով Բելառուսի նախագահական ընտրությունների թեկնածու Սվետլանա Տիխանովսկայային ճանաչել է «Բելառուսի ընտրված նախագահ»: Այս մասին գրել է РИА Новости-ն։
Լիտվայի խորհրդարանը կոչ է անում միջազգային հանրությանն աջակցել այդ որոշմանն ու ընդդիմության Համակարգող խորհրդի ձևավորմանը։
Բանաձևի հեղինակներն առաջարկում են գնահատել Ալեքսանդր Լուկաշենկոյի գործողությունները որևէ որոշում կայացնելիս: Փաստաթղթում ընդգծված է, որ նոր միջազգային պայմանագրերի կնքումը Ռուսաստանի հետ «սահմանափակում է բելառուս ժողովրդի ինքնիշխանությունը»:
-- 00—ՄՀ