ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News
Վրաստանում պետական սահամանը ապօրինի հատելու փորձի համար չորս արտասահմանցի է ձերբակալվել։ Այս մասին հայտնել է երկրի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։ Գրել է Новости-Грузия-ն։
Գերատեսչությունում չեն հստակեցրել, թե որ երկրի քաղաքացի են ձերբակալվածները: Հետաքննության տվյալների համաձայն՝ նրանք Վրաստան մուտք են գործել Հայաստանի տարածքից:
Քրեական գործ է հարուցվել «Մի խումբ անձանց կողմից Վրաստանի պետական սահմանը ապօրինի հատելու» հոդվածով: Սույն հոդվածով նախատեսված հանցագործությունը պատժվում է ազատազրկմամբ չորսից հինգ տարի ժամկետով:
--00—ՄՀ