ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 3-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 37-ամյա Ալեքսանդր Բ.-ն:
Ոստիկանությունից 24News-ին հայտնում են, որ նա 2015 թ. ապրիլի 10-ից Ղրղըզական Հանրապետության Բիշքեկ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր այդ երկրի քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 4-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:
--00--ՀԶ