ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հրավիրվել է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։ Այդ մասին 24News-ին հայտնեց հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը։
Նա նշեց, որ Սարգսյանը հանձնաժողով է հրավիրվել հայտարարագրում առկա որոշակի տվյալների վերաբերյալ պարզաբանում ներկայացնելու համար, սակայն հրաժարվեց հայտնել, թե ինչ տվյալների մասին է խոսքը։
Հիշեցնենք, որ մամուլում տեղեկության և տեսանյութ էր հրապարակվել, համաձայն որի Հայկ Սարգսյանը Սևանի «Սպիտակ Շորժա» լողափում «փարթի» է կազմակերպել։ Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ լողափը կապ ունի պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ կամ հենց նրան է պատկանում։
Սոնա Գևորգյան
--00—ԼՄ