ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News
«Լոռին» պայմանագիր է կնքել Պանամայի հավաքականի կիսապաշտպան Ալեքսանդր Մորենո Մանուել Վարգասի հետ։ 29-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել պանամական «Տաուրո», «Կորիլյո», «Սան Ֆրանցիսկո», «Կոստա դել Էստե» թիմերում։
Նրա վերջին ակումբը եղել է պերուական «Սանտոսը»։
Պանամայի ազգային հավաքականում անցկացրել է 9 հանդիպում, որի ընթացքում հասցրել է կրել նաև ավագի թևկապը։
«Տաուրո» թիմի կազմում Վարգասը մասնակցել է նաեւ ԿՈՆԿԱԿԱՖ չեմպիոնների լիգային։
Վարգասի հետ կնքվել է մեկ տարվա պայմանագիր։
--00—ՄՀ