ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News
ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանը լրագրողներին քիչ առաջ հայտնեց, որ փլատակների տակ մնացած 3-րդ քաղաքացին՝ Արթուրը Ղազարյանը, մահացել է: Նա 56 տարեկան է:
«Փլատակների տակից դուրս բերվեց 3-դ տուժածը, որը մահացած վիճակում էր: Ցավակցում եմ մահացածների հարազատներին:
Հեռախոսի համարը ունեինք, հեռախոսով զանգ էին տալիս փրկարարները, որպեսզի ճիշտ կկողնորոշվենք՝ ո՞ր մասում է, հեռախոսից բավականին հեռու էր: Հեռախոսը սկզբից գտանք, հետո՝ նոր իրեն»,-ասաց Ցոլակյանը, ապա հավելեց. «Հավանաբար քնած է եղել, քանի որ մահճակալի բաները քանդեցին, նոր կարողացան դուրս բերել»:
Ըստ նախարարի ունեցած տեղեկության՝ փլատակների տակ մնացած այլ քաղաքացիներ չկան:
Հիշեցնենք, որ առավոտյան պայթյունի հետևանքով փլուզում է տեղի ունեցել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի 1 հասցեում գտնվող 4 հարկանի շենքում։
Նախնական վարակածի համաձայն՝ պայթյունի պատճառ է դարձել բնական գազի արտահոսքը։ Մասնակի փլուզվել է նույն շքամուտքում գտնվող 12 բնակարան։
19 բնակիչ ինքնուրույն կամ փրկարարների օգնությամբ դուրս է եկել շենքի փլուզված հատվածից։ Նախնական տվյալներով փլատակների տակ մնացել էր 3 քաղաքացի։ Երկուսին փրկարարները դուրս են բերել, նրանք հոսպիտալացված են, իսկ մեկը մահացել է:
--00—ԼՄ