ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News
Օգոստոսի 25-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 41 բնակիչ է բուժվում։ Օգոստոսի 24-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 24 նոր դեպք։ Այդ մասին հայտնում է Շիրակի մարզպետարանը:
Տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 517 քաղաքացի, նրանցից 101-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով։ Առողջացե է մարզի 529 բնակիչ։ Արձանագրվել է մահվան 39 դեպք:
--00—ԼՄ