ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News
«Ազատության» հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահությնա նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ նույնիսկ չի հիշում՝ վարչապետի հետ երբ է հանդիպել վերջին անգամ. դա այնքան վաղ է եղել:
Անդրադառնալով իր հրաժարականի մասին լուրերին՝ Արսեն Թորոսյանը նշեց, որ նման խոսակցություններ վերջին երկու տարին անընդհատ լսում է:
«Միգուցե դա ոմանց դրդմամբ է, միգուցե՝ քաղաքական շահարկումների», - ասաց նա:
Նշենք, որ կառավարության վերջին նիստին Արսեն Թորոսյանը ներկա չէր, մինչդեռ նախարարը պետք է արձակուրդ մեկնի օգոստոսի 31-ից:
Հիշեցնենք նաև, որ մի քանի օր է՝ մամուլը գրում է Նիկոլ Փաշինյանի և Արսեն Թորոսյանի միջև տեղի ունեցած վիճաբանության մասին, որի ընթացքում Թորոսյանը վիրավորական արտահայտություններ է արել Փաշինյանին հասցեին և հեռացել։
Ըստ որոշ լուրերի՝ ընդհարման պատճառներից մեկն էլ այն է, որ ԱԱԾ-ն ՀՀ վարչապետի սեղանին է դրել Արսեն Թորոսյանի անձնական նամակագրությունը, որում վարչապետի հասցեին անհրագալից ձևակերպումներ են եղել։
--00—ԼՄ