ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News
ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի տուն-թանգարանների, պատկերասրահների, հուշարձանների և զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող այլ վայրերում ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մասնագետները ոստիկանների հետ համատեղ իրականացրել են կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանն ուղղված հերթական միջոցառումը։ Այս մասին հայտնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից:
Այսօր Գյումրի քաղաքում մեծաքանակ խախտումներ չեն արձանագրվել, գրանցվել է դիմակ չկրելու մի քանի դեպք. ոստիկանների կողմից կազմվել են համապատասխան արձանագրություններ։
--00--ԱԹ