ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News
Վրաստանի ՆԳ նախարարության տեղեկատվությամբ՝ Առողջապահության նախարարության համակարգչային տեխնիկայի վրա օտար երկրի հատուկ ծառայությունների կողմից կիբեր հարձակում է իրականացվել: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն:
Գերատեսչության տեղեկատվությամբ՝ ապօրինի կերպով ձեռք են բերվել Լուգարի լաբորատորիայի տվյալները, որոնք այս պահի դրությամբ հասանելի են արտասահմանյան կայքերից մեկին: Տվյալները բժշկական բնույթի են և պարունակում են կարևորագույն տեղեկություններ համաճարակի կառավարման մասին: Գերատեսչության տեղեկատվությամբ՝ արտասահմանյան կայքերից մեկում հրապարակված փաստաթղթերը կեղծված են և նպատակ ունեն հասարակության մեջ վախ, շփոթմունք և անվստահություն առաջացնել։
Ներքին գործերի նախարարությունը չի հստակեցնում, թե որ երկրի հատուկ ծառայությունների մասին է խոսքը:
ՆԳՆ-ի տեղեկատվությամբ՝ առաջիկայում նրանք կդիմեն գործընկեր երկրների համապատասխան ծառայություններին նշված առանձնահատուկ ծանր հանցագործության արագ և արդյունավետ հետաքննությանն օժանդակելու նպատակով:
--00--ԱԹ