ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News
Կորոնավիրուսի տարածման կանխման համար սահմանված արտակարգ դրությունը չերկարաձգելու պայմաններում անհրաժեշտ օրենսդրական գործիքակազմ առաջարկող «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի և կից օրենքներում փոփոխությունների փաթեթում, որն ԱԺ-ն օրեր առաջ ընդունվեց, կային ոչ հստակ ձևակերպումներ, նաև պատվաստանյութերի վերաբերյալ։ Դրանք գլխադասային հանձնաժողովի նիստերում շտկվել են։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը։
Նրա խոսքով՝ ինչ վերաբերում է իմունականխարգելումներին, որոնք ևս ներառված էին՝ որպես հակահամաճարակային միջոցառում, ուղղակի ոչ հստակ ձևակերպման արդյունքում շահարկման տեղիք տվեցին։ Քննարկումների ժամանակ հստակ նշվեց, որ պատվաստումը կամավոր բնույթ է կրելու, հետևաբար այդ հարցը ևս պետք է օրակարգից հանել։
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ