ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News
Երգիչ, երաժիշտ Վահան Արծրունին, 24TV-ի եթերում անդրադառնալով հեղափոխությունից երկու տարի հետո իր սպասելիքներին, նշեց, որ հիմնականում դրանք չեն իրականացել:
«Երկու տարի համբերատար սպասեցինք և հիմա պետք է փաստենք՝ հիմնվելով կոնկրետ իրողությունների վրա: Իմ սպասելիքները հետևյալն էին. առաջին հերթին՝ սահմանադրական փոփոխություններ, երկրորդը՝ անցյալ իշխանությունների պատմաիրավական գնահատական, առանց որի հնարավոր չէ հաստատել հեղափոխության փաստը, որովհետև հեղափոխությունը պետք է մերժի ոչ միայն Սերժին, այլ այն համակարգը, որը ծնեց և՛ Լևոնին, և՛ Ռոբերտին, և՛ Սերժին: Այն պետք է առաջացներ անցումային արդարադատության էտապը: Ո՞ր ասպարեզում մենք ունեցանք այդ սպասումների որևէ դրսևորում: Մենք գիտենք՝ ինչու ենք ձեզ բերել իշխանության, և մեր սպասումները չեն արդարացել:
Տեղի են ունենում փոփոխություններ, որոնք սասանում են այն հիմքերը, որոնց վրա շատ խորը, բովանդակային և կարևոր բաներ են կառուցվում: Ունենք անհեթեթությունների շարք, որոնք անհամադրելի են և ստեղծում են հսկայական ներքին հակասություններ: Անցած ռեժիմի ներկայացուցիչներն այսօր ազատություն են վայելում և ծաղրի են վերածել այն դատավարությունները, որոնց մասնակիցն են որպես մեղադրյալ: Մենք պետք է շատ լուրջ նախապատրաստվենք նոր ընտրությունների, լինեն արտահերթ, թե օրակարգային»,-ասաց բանախոսը:
Վահան Արծրունու հետ զրուցել ենք նաև վերջերս ստեղծված Ազատ արվեստագետների համաժողովի մասին՝ անդրադառնալով ուղղվածությանը, նպատակներին և անելիքին, որի մեկնարկը կտրվի սեպտեմբերի 9-ին Հրազդան քաղաքում:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ