ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետների այսօրվա ստուգայցերը սննդի ոլորտում տնտեսավարող կազմակերպություններ անթերի արդյունք է արձանագրել բոլոր մարզերում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը.
«Երևանում խախտում է թույլ տվել միայն մեկ կազմակերպություն՝ «Սեգաֆրեդո» հանրային սննդի ցանցի սրճարաններից մեկը: Խախտվել են օգտագործված դիմակների համար փակ աղբաման ունենալու, ինչպես նաև ախտահանման ու ջերմաչափման մատյանները պատշաճ վարելու նորմերը: Կազմված արձանագրությունը կներկայացվի ՀՀ պարետատուն:
Հանրապետության ողջ տարածքում անցկացվող մշտադիտարկումներին ու կրկնայցերին զուգահեռ՝ 24 ժամով կասեցվել է նաև մի քանի տնտեսավարողների գործունեությունը մարզերում:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կշարունակի վերահսկողությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:
--0--ԿԿ