ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հերթական ստուգայցերն է կատարել մայրաքաղաքում:
«Երևանում սննդի շղթայի կազմակերպություններից երկուսում արձանագրվել են խախտումներ. աշխատակիցները չեն կրել կամ թերի են կրել դիմակները, չեն ունեցել ախտահանման գրանցամատյան, չեն եղել բավարար քանակությամբ փակվող աղբամաններ բոլոր նախատեսված վայրերում»,- հայտնում են տեսչական մարմնից:
--00--ԱԹ