ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News
Այսօր Միգրացիոն ծառայության նախաձեռնությամբ քննարկվեց օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության տրամադրման և օտարերկրացիների հետ կնքված աշխատանքային պայմանագրերի հաշվառման էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման ծրագիրը։ Այս մասին հայտնում են Միգրացիոն ծառայությունից:
Ծրագիրը հաստատելու մասին Կառավարության որոշման հիման վրա Միգրացիոն ծառայությունը մշակել է օտարերկրացիների աշխատանքի թույլտվության համակարգի ամբողջական վերանայում՝ օրենսդրական փոփոխությունների փաթեթի տեսքով, որն այսօր ներկայացվեց ոլորտի շահագրգիռ գործատուներին։
Նկատի ունենալով հնչած կարծիքները, առաջարկները և բարձրաձայնված հարցերը՝ փաթեթի վերաբերյալ միջգերատեսչական քննարկումները կշարունակվեն։
Օրենսդրական փաթեթի համալիր լրամշակումից հետո այն կներկայացվի Կառավարության և Խորհրդարանի հաստատմանը։
--00--ԱԹ