ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը սեպտեմբերի 27-ին հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ, որի ժամանակ ռուսական կողմն ընդգծել է շուտափույթ հրադադարի անհրաժեշտությունը:
«Նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում դրության կտրուկ սրումը: Լավրովը լուրջ մտահոգություն է հայտնել շփման գծում լարվածության շարունակվող սրմամբ, ինչը հանգեցրել է մարդկային կորուստների, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում:
Ըստ հաղորդագրության՝ ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ միասին կշարունակի միջնորդական ջանքեր գործադրել՝ ուղղված իրավիճակի կարգավորմանը:
Հիշեցնենք, որ վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով թշնամին օդային և հրթիռային ակտիվ հերտակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ ենք անում պատսպարվել:
Հայկական կողմը հայտարարել է, որ պատասխանը լինելու է համաչափ, և իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և անձամբ Իլհամ Ալիևը:
Մարտունու շրջանում երկու անձ է զոհվել՝ 1 կին ու 1 երեխա, կա 2 վիրավոր: Զինվորականների շրջանում կա 10 զոհ:
Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և համատարած զորահավաք։
--00—ԼՄ