ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ստացել է Հայաստանի կողմից ուղարկված դիմումը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված Թուրքիայի նկատմամբ միջոցներ ձեռնարկելու պահանջով։
Այս մասին հաղորդում է Forrights-ը` հղում անելով ՄԻԵԴ մամուլի ծառայությանը։
«Այո՛, մենք ստացել ենք Թուրքիայի նկատմամբ միջոցներ ձեռնարկելու մասին Հայաստանի դիմումը։ Դիմումի բովանդակությունը, ըստ գործող կանոնների, իրավունք չունեմ ներկայացնել ձեզ»,- ասել է ՄԻԵԴ մամուլի ծառայության ներկայացուցիչը։
Նա չի հստակեցրել նաև, թե երբ է քննարկվելու դիմումը։ Դատարանի պրակտիկայի համաձայն՝ դրա համար սովորաբար մի քանի օր է պահանջվում։
Ավելի վաղ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչությունը հաղորդել էր, որ Երևանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել Թուրքիայի նկատմամբ՝ կապված Լեռնային Ղարաբաղում հակամարտության ֆոնին Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերելու հետ։
--00--ԱԹ