ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News
Եվրամիությունը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցով Հայաստանի հետ բանակցություններ սկսելու վերաբերյալ Ադրբեջանի առաջ քաշած նախապայմանները դժվար թե իրագործելի են: Այս մասին ԵԽ պատգամավորների առջև ելույթ ունենալով հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:
Այսօր ԵԽ նստաշրջանում Լեռնային Ղարաբաղի հարցով լսումներ են: Բորելը հայտարարել է, թե իրեն անհանգստացնում են Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ զրույցի ընթացքում վերջինիս հնչեցրած մտքերը, նաև այն, որ «Թուրքիան ամբողջությամբ աջակցում է Բաքվին»:
--00--ԱԹ