ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News
Նորից եմ խնդրում որևէ բնակավայրի կամ բնագծի վերահսկողությունը ակտիվ քննարկման նյութ չսարքել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Ակտիվ ու ինտենսիվ պատերազմ է։ Տեղաշարժերն արագ են կատարվում։ Մեր զորքերը առաջ են գնում, հետ են գալիս։ Ադրբեջապական ԶՈւ-երը կարող են ամեն րոպե նկարվել ինչ որ պատի տակ ու ասել, որ դա իրենցն է։ Մեր դաշտում մի քննարկեք այս կամ այն տեղի վերահսկողության հարցը»,- գրել է նա։
--00--ԱՀ