ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News
Կրեմլը կհստակեցնի Հայաստանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի հարցում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք շարունակելու ենք աշխատել մեր հայ ընկերների հետ, կհստակեցնենք նրանց դիրքորոշումը»,-ասել է նա։
Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը կշարունակի հավատարիմ մնալ գործընկերային և դաշնակցային հարաբերություններին. «Կարծում եմ, որ դրանով ոչ պակաս շահագրգռված են մեր հայ գործընկերները»,-ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Հիշեցնենք, որ երեկ խորհրդարանում իր ելույթի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, ինչին հաջորդեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մեկնաբանությունն այն մասին, թե Փաշինյանը չի ասել, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, ասել է, թե իշխանություններն իրենք կորոշեն՝ երբ դուրս գան ՀԱՊԿ-ից։
--00—ՅՄ