ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News
ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը գրառում է արել իր թվիթերյան էջում՝ նշելով.
«Համաձայնեցված մարդասիրական զինադադարը պետք է գործեր այսօր կեսգիշերից: Առավոտյան՝ ժ. 7:20-ին, Ադրբեջանը վերսկսել է լայնածավալ հարձակողական գործողությունները:
Սեփական հանձնառություններին չհետևելը կրկին ի ցույց է դնում Բաքվի անպատիվ և կոռումպացված ռեժիմի գործելաոճը»:
--00--ԱԹ