ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News
Հաշվի առնելով թեմայի զգայունությունը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հորդորում է չտրվել սադրանքների:
«Պարզեցվել է ռազմական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների թաղման ծախսերի համար տրվող 700 հազարական դրամ փոխհատուցման համար կարելի է դիմել մահվան վկայականը ստանալու պահին և ստանալ գումարը մեկօրյա ժամկետում: Գումարը ստանալու համար դիմում կարող եք ներկայացնել քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) մարմիններում՝ մահվան վկայականը ստանալու պահին, ՊՆ սոցիալական պաշտպանության վարչություն, ինչպես նաև՝ սոցիալական ապահովության տարածքային բաժիններ»,-նշվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաղորդագրությունում:
Դրան կից ներկայացվել է ֆեյսբուքյան մի գրառում, որի միջոցով տարածվել է ապատեղեկատվությունը:
--00—ԼՄ