ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News
ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը CNN-ին տված հարցազրույցում նշել է, որ Լեռնային Ղարաբաղում մեր հայրենակիցները պետք է ապրեն ազատ, արժանապատիվ և անվտանգ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
«Քանի դեռ մենք այստեղ՝ Վաշինգտոնում, խոսում ենք, ես Լեռնային Ղարաբաղից հաղորդագրություններ եմ ստանում, որ Ստեփանակերտ, Մարտունի և Հադրութ քաղաքները կրկին դարձել են Ադրբեջանի կողմից հրետակոծության թիրախ»,- ասել է նա:
--00--ԱՀ