ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News
Մենք արժանապատիվ մարդիկ ենք, մենք պարտված ղեկավար ունենալու իրավունք չունենք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։
«Մենք չենք կարող ունենալ այնպիսի վարչապետ, որին թշնամի պետության ղեկավար Ալիևը ծաղրում է հրապարակային:
Մենք դավաճան Նիկոլ չենք, որ զուրկ լինենք բարոյականությունից, չունենանք ինքնասիրություն և արժանապատվություն: Մենք վաղը, նոյեմբերի 21-ին, շաբաթ օրը, ժամը 14:00-ին գնալու ենք Ազատության հրապարակ և հեռացնենք անհայրենիք դավաճան Նիկոլին»,- գրել է Բաբայանը։
--00--ԱՀ