ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News
Ամերիկայի շախմատի ակադեմիան «Հայաստան» համահայկական հիմնադրամին օգնելու նպատակով կազմակերպել է առցանց շախմատային մրցաշար, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Մասնակցել են Համաշխարհային Օլիմպիադայի ու աշխարհի թիմային առաջնության հաղթող Վլադիմիր Հակոբյանն ու ամերիկահայ շախմատիստ Սամուել Սևյանը: Նրանք մրցել են միաժամանակ 18 և 13 սիրողական շախմատիստների հետ:
Համընդհանուր նվիրատվությունների արդյունքում հաջողվել է հավաքել 2060 դոլար: Շախմատի ակադեմիայի մարզիչների շնորհիվ գումարը կազմել է 2500 դոլար: Ամբողջ հասույթը կփոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին:
Ամերիկայի շախմատի ակադեմիայից հայտնել են, որ ևս 1500 դոլար փոխանցվել է Հայաստանի շախմատի ակադեմիային, որն այս օրերին հյուրընկալել է արցախցիների:
--0--ԿԿ