ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսաստանյան խաղաղապահների տեղակայումը կարող է լինել ամենաօպտիմալ լուծումը։ Այս մասին բրիտանական «The Daily Telegraph»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ գրում է ТАСС-ը:
«Ես հանդես եմ գալիս ԼՂ հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայման օգտին, բայց դրան պետք է համաձայնվեն բոլոր կողմերը»,- ասել է վարչապետը:
Վարչապետը նշել է, որ Եվրոպան պետք է ավելի մեծ ջանքեր գործադրի Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող աջակցությունը դադարեցնելու ուղղությամբ։
--00--ԱՀ