ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News
Այսօր՝ վաղ առավոտյան՝ սովորականից շուտ, Ադրբեջանի ԶՈՒ հարձակում են ձեռնարկել մի քանի ուղղությամբ։ Հյուսիսում՝ առանց երկար հրետանային նախապատրաստության փորձել են անցնել հետևակային գրոհի։ Չեն կարողացել, կոտորվել են և հետ շպրտվել։ Այս մասին, ճեպազրույցի ժամանակ հայտնեց, ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Թշնամին փորձել է Մարտունի-Ճարտար ուղղությամբ գրոհիչ խմբերով ու հրետանու խիտ կրակով ճեղքել մեր բնագիծը։ Մեր ուժերը չեն ընկրկել, դիրքային որևէ փոփոխություն չկա»,- նշեց նա։
ՊՆ ներկայացուցիչը հայտնեց, որ Շուշիի մերձակա անտառային գյուղերում՝ Կարմիր Շուկայից դեպի արևմուտք ուղղությամբ հրոսակախմբերի չեզոքացումը շարունակվում է։ Երեկ ոչնչացվել է թշնամուն պատկանող զինապահեստ։
«Հարավային ուղղությամբ ունենք դիրքային որոշակի առավելություն, որոնց մասին առայժմ չենք նշում։ Մարտերը շարունակվում են»,- հայտնեց նա։
--00--ԱՀ