ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 10, 24News
Առաջին Ил-76 ինքնաթիռը, որ տեղափոխում էր ռուս խաղաղապահների հրամանատարությանը, վայրէջք է կատարել Հայաստանում: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հաղորդել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Նշենք, որ ռուս խաղաղապահների Իլ-76 տասնհինգերորդ ինքնաթիռը Ռուսաստանից մեկնել է Ղարաբաղ: Ընդհանուր հաշվով ԼՂ է ուղևորվելու 22 ինքնաթիռ:
Ավելի վաղ Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի միջև կնքվել էր եռակողմ պայմանագիր: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահներ տեղակայելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել:
--00--ԱԹ