ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News
ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության՝ 30 հոգուց բաղկացած օպերատիվ խումբը մոսկովյան Ժուկովսկի օդանավակայանից ուղևորվել է Լեռնային Ղարաբաղ՝ բնակչությանն օգնություն ցուցաբերելու: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, հղում անելով ՌԴ ԱԻՆ ղեկավար Եվգենի Զինիչևի խոսքերին, օպերատիվ խումբը տեղում կգնահատի իրավիճակը և կհամակարգի քաղաքացիական բնակչությանը օժանդակության ցուցաբերման ուղղությամբ անհրաժեշտ հետագա գործողությունները:
--0--ԿԿ