ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News
Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման նախարարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Արցախ: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։
Շինանյութերով բեռնված մեքենաների շարասյունը շարժվել է դեպի Ստեփանակերտ և հարակից բնակավայրեր՝ պատերազմի ընթացքում տուժած տարածքներում տների և ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներ իրականացնելու համար:
--00—ԼՄ