ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24News
Նոյեմբերի 17-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 118870 դեպք, որից 78343-ը՝ առողջացած, 1811-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 38253 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 468081 թեստավորում:
Այսպիսով, երեկ կատարվել է 2530 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 984 նոր դեպք: Ունենք 2478 առողջացած և 23 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 9 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 463 է:
--00—ԼՄ