ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24News
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն առցանց ձևաչափով մասնակցել է ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի նիստին։ Այս մասին հայտնում են Անվտանգության խորհրդից:
Արմեն Գրիգորյանը ելույթի ընթացքում ներկայացրել է սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի և Թուրքիայի կողմից նախաձեռնած պատերազմի հետևանքով ԼՂ-ում տիրող իրավիճակը, ընդգծել է Թուրքիայի բացասական ազդեցությունը տարածաշրջանային անվտանգության վրա:
ԱԽ քարտուղարը կարևորել է ՌԴ դերակատարությունը խաղաղության հաստատման գործում:
--00--ԱԹ