ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24News
Նոյեմբերի 17-ին ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն ԻԻՀ նախագահին առընթեր Ռազմավարական հետազոտությունների կենտրոնում հանդիպեց ԻԻՀ նախագահի խորհրդական և հիշյալ կենտրոնի տնօրեն Հեսամեդդին Աշնային: Այս մասին տեղեկացրին Իրանում ՀՀ դեսպանությունից։
ՀՀ դեսպանի և ԻԻՀ խորհրդականի միջև տեղի ունեցած առանձնազրույցի, ինչպես նաև Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետների հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-իրանական հարաբերությունների օրակարգային նոր խնդիրները՝ նոյեմբերի 10-ին ԼՂ-ում ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ ՀՀ, ԱՀ և ՌԴ ղեկավարների համատեղ հայտարարության ընդունումից հետո ստեղծված պայմաններում:
Անդրադարձ եղավ գլոբալ և տարածաշրջանային նոր մարտահրավերներին դիմակայելուն ուղղված կողմերի անելիքներին:
--00--ԱՀ