ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News
«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, հղում անելով Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյին, հայտում է, որ այժմ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների թվի ավելացման մասին խոսք չկա:
«Ռուս խաղաղապահների թիվը համաձայնեցված է երեք ղեկավարների համապատասխան հայտարարությամբ։ Ելնում ենք այն փաստից, թե ինչ է ասվում դրանում։ Այժմ նման հարց օրակարգում չկա»,- նշել է Ռուդենկոն։
Նշենք, որ Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի միջև կնքվել էր եռակողմ պայմանագիր , որի շրջանակում Ղարաբաղում ռուս խաղաղապահներ տեղակայելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել:
Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ նոյեմբերի 10-ից Իլ-76 և Ան-124 ինքնաթիռները իրականացրել են ավելի քան 170 չվերթ՝ Երևան, ապա նաև ԼՂ տեղափոխելով ռուս խաղաղապահների, նյութական միջոցներ, սպառազինություն և ռազմական տեխնիկա:
--00—ԼՄ