ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News
Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում մեկ օրում ուղեկցել են ադրբեջանցի զինվորականների ութ շարասյուն: Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս»-ը, այս մասին տեղեկացրել են ՌԴ ՊՆ-ից:
Ադրբեջանական ԶՈւ շարասյան անվտանգ տեղափոխումն ապահովվել է Լաչինի միջանցքով և Շուշի-Կարմիր Շուկա-Քաջար ճանապարհահատվածով:
Հաղորդվում է, որ նոյեմբերի 14-ից ի վեր ԼՂ մշտական բնակության վայրեր են վերադարձել 45 081 քաղաքացիներ: Վերջին մեկ օրում վերադարձել է 491 փախստական:
ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:
--00--ԱԹ