ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News
Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կառուցվածքը պետք է նախապատրաստել ապագայի մարտահրավերներին: Այս կոչով է հանդես եկել Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը:
Նա նշել է՝ կորոնավիրուսի համավարակը ցույց տվեց, որ մարդու իրավունքների պաշտպանության գծով աշխատանքը «մշտապես պետք է համապատասխանի փոփոխվող պայմաններին»:
«Մենք պետք է ապագայի մարտահրավերներին նախապատրաստենք ՄԻ պաշտպանության մեր եվրոպական սխեման»,- կարծում է նա:
Մաասը ԵՄ անդամ երկրներին կոչ է արել ճանաչել այն որոշումները, որ կայացնում է ՄԻԵԴ-ը:
«Շատ հաճախ այդ վճիռները կյանքի են կոչվում թերի կամ ընդհանրապես չեն իրականացվում»,- նշել է Մաասը:
Գերմանիայի ԱԳ նախարարը հիշեցրել է նաև Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին:
«Մենք ողջունում ենք հրադադարը, բայց հակամարտությունն այս կերպ լուծված չէ: Այս առիթով մենք կողմերին կոչ ենք անում աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում երկարաժամկետ քաղաքական լուծման ուղղությամբ»,- ասել է նա:
--00--ԱԹ