ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Հայաստան այցի շրջանակում ՀՀ ՊՆ ղեկավար Վաղարշակ Հարությունյանի հետ հանդիպմանը կոչ է արել ապահովել ԼՂ-ում կրակի դադարեցման խիստ վերահսկողությունը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
«Գլխավորը կրակի դադարեցման ռեժիմի անվերապահ պահպանումն է, որպեսզի սադրանքները բացառվեն: Խնդրում եմ Ձեզ խիստ վերահսկողություն սահմանել այս ուղղությամբ», - ասել է Շոյգուն, ապա հավելել, որ ռուսական կողմը ԼՂ-ում խաղաղության պահպանումը համարում է առաջնահերթություններից մեկը:
«Ձեռնարկում ենք տարածաշրջանում կայունության ամրապնդման համար անհրաժեշտ բոլոր միջոցները: Դուք արդեն իսկ նշել եք այն աշխատանքները, որոնք տարվում են այս տարածաշրջանում՝ զոհվածների մարմինների փոխանակում, այժմ ընթանում են պատանդների և ձերբակալվածների փոխանակման ակտիվ աշխատանքներ, որպեսզի նրանք կարողանան վերադառնալ իրենց տներ՝ իրենց հարազատների և բարեկամների մոտ», - հայտարարել է շոյգուն:
--00—ԼՄ