ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 24News
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 9.30-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնեց, որ ժամեր առաջ գողացել են Դավիթ Անհաղթի փողոցի վճարային տերմինալներից մեկի մետաղադրամ ընդունող պարկը։
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների օպերատիվ միջոցառումների շնորհիվ հանցագործությունը կարճ ժամանակում բացահայտվեց։
Պարզվեց, որ գողությունը կատարել են 23 և 33 տարեկան Երևանի բնակիչներ։ Նրանք կասկածանքով բերման ենթարկվեցին ոստիկանություն և տվեցին խոստովանական ցուցմունքներ:
Լինգը, որով բացել էին վճարային տերմինալի մետաղադրամ ընդունող պարկը, հայտնաբերվեց դեպքի վայրի մոտակայքում։
23-ամյա երիտասարդը ձերբակալվել է։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է։
--00—ԼՄ