ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News
Սա մեծագույն դավաճանություն է ուղղված ողջ հայությանը ․ վաճառվում է ոչ միայն Արցախը, այլ նաև Հայաստանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանը։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Հստակ է արդեն, որ բոլոր տեսակի հանրությանը նետված օրակարգերը ապարդյուն են , սին , անօգուտ և անտրամաբանական ․ այժմ մեկ օրակարգ պետք է լինի, վայրկյան առաջ ազատվել վարչապետի աթոռը զբաղեցրած անձից՝ Նիկոլ Փաշինյանից ․ Նիկոլ Փաշինյան դու վայրկյան առաջ պետք է հեռանաս վարչապետի աթոռից և պատասխանատվության ենթարկվես ․ հայրենիքի նկատմամբ դավաճանությունը չի ներվում»։
Ներսիսյանը նաև լուսանկար է հրապարակել և կից գրել ․
«Սողոմոն Թեհլերյան․ «Ոտքի դատարանն է գալիս» ներկայացումից»։
--00—ՄՀ