ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News
ՀՀ պաշտպանության նախարարությունը «թաղել է» 50 մլն դոլար` սաբոտաժի ենթարկելով ռուսական կողմի նախաձեռնած՝ փամփուշտների արտադրությամբ զբաղվող գործարանի բացումը:
Բացի այդ, պաշտպանական գերատեսչությունը միտումնավոր ձախողել է գիշերային տեսանելիության սարքերի գնման մրցույթը, ինչով մեծ վնաս է հասցրել մեր բանակին:
Բացահայտվել են նաև երրորդ կողմից բարձր գնով հին փամփուշտների` հարցեր առաջացնող գնումների դեպքեր` այն դեպքում, երբ կարելի էր նոր զինամթերք գնել արտադրողից` երկու անգամ էժան գնով:
24News-ի «Позиция» հաղորդման շրջանակներում Սերոբ Օհանյանը փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի հետ քննարկել է ՀՀ պաշտպանության նախարարության՝ հարցեր առաջացնող քաղաքականությունը` գնումների ոլորտում:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ